տուն Քաղաքական Միջազգային Աղետները համաշխարհային տնտեսությանը հասցրել են տրիլիոնների վնաս․ Համաշխարհային բանկ

Աղետները համաշխարհային տնտեսությանը հասցրել են տրիլիոնների վնաս․ Համաշխարհային բանկ

240
0

url

1980-2012 թվականին բնական աղետների հասցրած վնասը կազմում է 3.8 տրլն դոլար։ Համաշխարհային տնտեսությանը հասցված վնասի հաշվարկով զբաղվել է Munich Re վերաապահովագրական ընկերությունը, որին հղում են կատարում Համաշխարհային բանկի փորձագետները։

Սկզբնական շրջանում համաշխարհային տնտեսությանը հասցվող վնասը կազմել է տարեկան 50 մլրդ դոլար, սակայն վերջին տարիներին այդ ցուցանիշը հասել է տարեկան 200 մլրդ-ի։ Ընդ որում, 3.8 տրլն դոլարի 2/3-ը բաժին է ընկնում փոթորիկների, ջրհեղեղների և երաշտի հետևանքներին, որոնց ժամանակ զոհվել է 2.5 մլն մարդ։

Համաշխարհային բանկը նաև հաշվարկել է, որ ամենաշատը տուժել են զարգացող երկրները, որտեղ 2001-2006 թվականներին, աղետների հետևանքով, 1 տոկոսով նվազել է ՀՆԱ-ն։ Զարգացած երկրներն այս տարիներին 10 անգամ պակաս են տուժել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here