Ֆիլիպինների մի քանի շրջաններին պատուհասած թայֆունի հետևանքով այս պահի դրությամբ մահացել է 47 մարդ:
Ավելի վաղ հաղորդվում էր 41 զոհի մասին:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, բնաղետից տուժել է ավելի քան մեկուկես միլիոն բնակիչ, նյութական ահռելի վնաս է հասցվել տներին, ինչպես նաև պետական հաստատություններին: