Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն է նշանակվել գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
«Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն է նշանակվել գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:
Ոստիկանության պետ է նշանակվել գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը:
Շնորհավորում եմ կարևոր և պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք ի շահ Արցախի Հանրապետության»,-գրել է պատգամավորը: