«ԱՀԿ-ն ցանկանում է համագործակցել արտասահմանյան գործընկերների հետ ու չինական իշխանությունների հրավերով մասնակցել հետաքննությանը». ԱՀԿ ներկայացուցիչի խոսքը մեջբերում է ֆրանսիական պարբերականը՝ նշելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիմել է Չինաստանի իշխանություններին և խնդրել է կազմակերպության փորձագետներին նույնպես ներգրավել կորոնավիրուսի համաճարակի ծագման հարցի հետաքննությանը։
Ինչպես տեղեկացնում է կազմակերպության ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը ավելի վաղ կազմակերպությունը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով՝ Չինաստանի իշխանությունները նմանատիպ հետաքննություն են սկսել իրականությունը պարզելու համար։
Մինչ այդ, վարակի տարածումը ներկայում տարբեր շահարկումների պատճառ է դարձել՝ Չինաստանին մեղադրելու տոնայնությամբ։