տուն Աշխարհ ԱՀԿ-ն նախազգուշացրել է աշխարհում կորոնավիրուսի երկրորդ ալիքի հնարավորության մասին

ԱՀԿ-ն նախազգուշացրել է աշխարհում կորոնավիրուսի երկրորդ ալիքի հնարավորության մասին

235
0

COVID-19 կորոնավիրուսային վարակի պանդեմիայի վտանգը չի անցել, հիվանդության երկրորդ ալիքը հնարավոր է: Այս մասին Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Նա նշել է, որ այն շրջաններում, որտեղ կարանտինային միջոցառումները կթուլանան, բնակչությունը պետք է գիտակցի, որ հիվանդության ռիսկը դեռ չի անցել:

«Շատ կարևոր է, որ ամբողջ բնակչությունը հասկանա, որ վտանգը չի անցել, ռիսկը չի անցել»,- ասել է Վույնովիչը:

«Յուրաքանչյուր վայրում, որտեղ անցել է առաջին ալիքը, մենք նախազգուշացնում ենք, որ հնարավոր է երկրորդ ալիք»,- հավելել է  նա: