տուն Աշխարհ ԱՀԿ-ն մտահոգ է Թուրքիայում վարակի տարածման դրամատիկ աճի պատճառով

ԱՀԿ-ն մտահոգ է Թուրքիայում վարակի տարածման դրամատիկ աճի պատճառով

174
0
People wearing protective masks wait along the side of a street in the Iranian capital Tehran on February 24, 2020. - Iran's government vowed on February 24 to be transparent after being accused of covering up the deadliest coronavirus COVID-19 outbreak outside China as it dismissed claims the toll could be as high as 50. The authorities in the Islamic republic have come under mounting public pressure since it took days for them to admit to "accidentally" shooting down a Ukrainian airliner last month, killing 176 people. Iran has been scrambling to contain the outbreak since it announced the first two deaths in the holy city of Qom on February 19. (Photo by ATTA KENARE / AFP)

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հովանու ներքո գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Պ․ Քլյուգեն համացանցի միջոցով մամուլի ասուլիս է կազմակերպել, որի ընթացքում խոսել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով Եվրոպայում տիրող իրավիճակի մասին։

Ինչպես հայտնում է Էրմենիհաբերը, ի թիվս այլ երկրների՝ Հանս Պ․ Քլյուգեն անդրադարձել է նաև Թուրքիային՝ մասնավորապես ասելով. «Թուրքիայում անցած շաբաթ վարակի տարածման դրամատիկ աճի պատճառով մտահոգ ենք։ Վարակվածների 60%-ը Ստամբուլից են»։

Հանս Պ․ Քլյուգեն նշել է նաև, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու այս պայքարում և տարբեր երկրենում արձանագրված առաջխաղացումները փխրուն են, ուստի որոշումներ կայացնելու մեջ զգուշավորություն պետք է ցուցաբերել։