Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը խորհուրդ է տալիս հրաժարվել ալկոհոլից և ծխելուց կորոնավիրուսի համաճարակի ընթացքում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ԱՀԿ գլխավոր տնօրենի ելույթին։
Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը նշել է, որ տանը աշխատելու ընթացքում կարևոր է երկար ժամանակ նույն դիրքով չմնալը, անհրաժեշտ է կես ժամը մեկ երեք րոպեով ընդմիջումներ անել։