տուն Աշխարհ ԱՀԿ-ն զգուշացրել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման նոր օջախի մասին

ԱՀԿ-ն զգուշացրել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման նոր օջախի մասին

566
0

Լատինական Ամերիկան ​​դարձել է կորոնավիրուսի համաճարակի բռնկման նոր գլոբալ օջախ: Այդ մասին հայտարարել է ԱՀԿ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի հարցերով տնօրեն Կարիսա Էտյենը, հաղորդում է Корреспондент-ը:

Ըստ նրա՝ Լատինական Ամերիկան օրական վարակվածների քանակով ​​արդեն առաջ է անցել Եվրոպայից և Միացյալ Նահանգներից:

«Մեր տարածաշրջանը դարձել է COVID-19 համաճարակի էպիկենտրոնը»,– ասել է Էտյենը:

Տարածաշրջանին սպասում են շատ դժվար շաբաթներ, և Բրազիլիան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև համաճարակի ավարտը, ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ Բրազիլիան օրական մահերի թվով առաջատարն է աշխարհում:

Համաձայն Վաշինգտոնի համալսարանի առողջության գնահատման ինստիտուտի (IHME) ուսումնասիրության՝ երկրում մահացությունների ընդհանուր թիվը կարող է աճել հինգ անգամ՝ մինչև օգոստոսի սկզբը հասնելով 125 000-ի:

Էտյենը նաև մտահոգություն է հայտնել Պերուում, Չիլիում, Էլ Սալվադորում, Գվատեմալայում և Նիկարագուայում դեպքերի թվի մեծացման մասին: