տուն Աշխարհ ԱՀԿ-ի աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով

ԱՀԿ-ի աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով

236
0

Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի երկու աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: Նրանք մեկուսացվել են, ուսումնասիրվում է աշխատակիցների շփման շրջանակը: 

«ԱՀԿ-ի երկու աշխատակիցների մոտ հաստատվել է COVID-19-ի վարակը: Նրանք երկուսն էլ մեկուսացվել են, իսկ նրանց գործընկերները ստուգում են անցել: Ակնկալում ենք ավելի շատ տեղեկատվություն»,- տեղեկացրել է ԱՀԿ-ի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անցյալ օրվա ընթացքում աշխարհում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 13903 դեպք։