Այսօր մեծ ասուլիսի ժամանակ լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվել են, թե ինչ է վերջինս ուզելու Ձմեռ պապիկից.«Ձմեռ պապից կխնդրեմ, որ մեր երիտասարդ լրագրողները լցվեն սիրով, որ տարածեն բարություն, չլինի լրատվական դաշտում չարություն, ատելության քարոզ, չլինեն պատվերով հոդվածներ, չվարկաբեկեն քաղաքացիներին: Այս բոլորն իմ ցանկությունն է: Մենք բոլորս կշահենք, կփոխվի միջավայրը, դրա փոփոխությունը բոլորիս շահերից է բխում»,- պատասխանել է վարչպետը: