տուն Բանակ Ահա, թե ինչպես է իրավիճակը փոխվել

Ահա, թե ինչպես է իրավիճակը փոխվել

446
0

Մեր երկրում տեղի ունեցող բոլոր բարեփոխումները աննախադեպ են: Գործող կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ջանք չի խնայում, որպեսզի Հայաստանում վերականգնվի մինչ այդ խարխլված ու թալանված ցանկացած բնագավառ:

Իրականացված և իրականացվող ռեֆորմների ամենացայտուն և տեսանելի օրինակը բանակում տեղի ունեցող բարեփոխումներն են: Մեր երկրի պատմության մեջ երբեք զինվորը այնպես չի սնվել, ինչպես այսօր: Անժխտելի փաստեր են, որ բանակում առաջնային է դառնում զինվորի առողջ սնվելու, հագուստի, կեցության և առողջության խստագույնս պահպանումը:

Վերջերս կառավարության ղեկավարը հայտարարեց, որ կարճ ժամանակ անց Զինված ուժերը 100 տոկոսով կանցնի սննդի մատակարարման նոր կարգին: Ռեֆորմի այս տարբերակով լուծվում է ոչ միայն ժամկետային ու պայմանագրային զինծառայողների որակյալ սնունդ ստանալու` մարդավարի սնվելու հարցը, այլև հարյուր հազարավոր ընտանիքներ ազատվում են իրենց երեխաներին սննդի, հիգիենիկ միջոցների, հագուստի համար գումար ուղարկելու կամ պարբերաբար այդ ամենը զորամաս հասցնելու լրջագույն խնդրից:

Այն զորամասերը, որտեղ անցել են սննդի մատակարարման նոր կարգին, վստահաբար կարող ենք ասել, որ զինվորը սնունդ գնելու համար գումար չի ծախսում: Իսկ ծխախոտի կամ այլ կարիքների համար պետությունը զինվորին ծառայավարձ է վճարում յուրաքանչյուր ամիս:

Այս հարցի շուրջ երկրորդ կարծիք լինել չի կարող: Բանակում տեղի ունեցող  բարեփոխումների մասին բազմիցս խոսել են ինչպես կառավարության ղեկավարը, այնպես էլ պաշտպանության նախարարը:

Փաստ է, որ բանակում տեղի ունեցող փոփոխություններն ու բարեփոխումներն ամենևին չեն վերջանում զինվորների սննդի որակի բարելավմամբ: Հայկական բանակն այս կարճ ժամանակում հասցրել է ձեռք բերել ժամանակակից զինտեխնիկա, զինամթերք և Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու անհրաժեշտ պարագաներ ևս:

Զինված ուժերում կատարվող բարեփոխումներից է նաև կադրային քաղաքականությունը: Ինչպես տեսանք, Հայկական երկու հանրապետություններում տեղի ունեցող կադրային փոփոխությունները ևս կատարվեցին ի շահ հայ զինվորի:

Եվս մեկ անգամ պետք է ընդգծել, որ բանակը պետության և հատկապես գործող իշխանության ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական վերահսկողության տակ է բանակում տեղի ունեցող ցանկացած շարժ: Ասվածի ապացույցը օրեր առաջ կառավարության ղեկավարի հերթական այցն էր առաջնագիծ:

Հայկ Մագոյան