Այսօր համացանցում մի քննարկում նկատեցինք, որտեղ հետաքրքրվում էին, թե Քիմի ինչով կարելի է առհասարակ հիանալ: Կարծում եմ պատասխանը գերազանց էր և շատերին դուր կգա.
«Հոլիվուդում լինելով լավ ապրող ընտանիքի դուստր և առանձնապես որևէ տաղանդ չունենալով՝ նա կարողացավ գեղեցկության արդյունաբերությունում դառնալ լուրջ անուն, բիզնես կայսրության ղեկավար:
Բացի դրանից՝ սոցիալական մեդիայում օրեցօր աճում է Քիմի հանդեպ հետաքրքրությունը: Եվ եթե ժամանակին մարդիկ նրա մասին ասում էին, թե հիմար է ու դատարկ, ապա այսօր պնդում են, որ հղկվել է և աճել ու այդ ամենն իր ջանասիրության շնորհիվ: Լինելով ժամանակակից շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկը, նա չի մոռանում սոցիալապես անապահով մարդկանց, փորձում է օգնել նրանց, ովքեր ունեն աջակցության կարիք. ինչպես, օրինակ, նա կարողացավ օգնել ցմահ դատապարտված մի կնոջ ազատվել բանտարկությունից:
Այժմ Քիմը ուսումնասիրում է իրավաբանություն, որպեսզի ներգրավվի բանտային բարեփոխումներ իրականացնող խմբի մեջ՝ շարունակելով հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի գործը:
Եվ չնայած իր հասցեին հնչեցված խիստ քննադատություննեին՝ ունի շատ կայուն ընտանիք, ամուսնուն անչափ սատարում է, երեխաների դաստիարակությամբ անձամբ է զբաղվում»: