տուն Հասարակություն Ահազանգի հետքերով. Գյումրիի երկու սուպերմարկետից վերցված հավի մսի նմուշներն ուղարկվել են լաբորատոր...

Ահազանգի հետքերով. Գյումրիի երկու սուպերմարկետից վերցված հավի մսի նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության

469
0

Սոցիալական ցանցերում ու կայքերում հաճախ են հայտնվում տեսանյութեր գնված սննդամթերքի անորակ կամ ժամկետանց լինելու մասին, որոնք հենց սպառողներն են տեսագրում։ Մի քանի օր առաջ Գյումրիում էր արձանագրվել նման դեպք, սուպերմարկետից գնված սառեցված հավի միսն ունեցել է կասկածելի բաղադրություն։

Ինչպե՞ս է այդ մսամթերքը հայտնվել ոչ թե մեկ, այլ մի քանի վաճառակետերում, և ովքե՞ր են մատակարարները, սպառողի ահազանգի հետքերով Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են սկսել քաղաքի մեծ ու փոքր վաճառակետեր:

Ինչպես գրում է 1in.am-ը,  քաղաքացին անհայտ բաղադարության հավի կրծքամիսը գնել էր Մուշ 2 թաղամասի խանութներից մեկից։ Մսամթերքն ունեցել է սովորական թարմ տեսք և եղել է պահպանման ժամկետի մեջ։ Բայց եփելու ընթացքում կասկածելի, դոնդողանման զանգվածի է վերածվել, սպառողը մսի մնացած չեփած մասը փորձել է վերադարձնել, բայց վաճառակետում հրաժարվել են վերցնել։ Ահազանգը հասել է վերահսկող կառույց։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները նույն օրն էլ այցելել էին սուպերմարկետ և ստուգումներ անցկացրել:

«Կատարել ենք նմուշառում, ուղարկել ենք լաբորատոր հետազոտության, պահեստային մասը թողել ենք խանութում, հիմա նորից կատարում ենք հսկիչ գնում»,-ասում է ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը։

Հերթական ստուգում, ուսումնասիրություն մասնագետները կատարեցին ոչ միայն տվյալ խմբաքանակի, նաև վաճառքում եղած բոլոր սառեցված թռչնամսից: Պահպանման ժամկետները, գնման ու մատակարարման փաստաթղթերը, նաև մակնշումները, բոլորն ուսումնասիրության առարկա են, իսկ պարտադիր պետք է լինեն հայերեն թարգմանությամբ ու ԵԱՏՄ տարբերանշանով: Կասկածելի կրծքամսի մնացած քանակը կապարակնքված է, վաճառքը՝ կասեցված։

Սուպերմարկետի սեփականատերն ու աշխատակիցները սպասում են փորձաքննության արդյունքներին։ Հավաստում են, որ մինչ այս երբեք այս ապրանքատեսակից՝ հավի կրծքամսից դժգոհություններ չեն ունեցել, մշտական մատակարարից էլ ստացել են թռչնամիսը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում