Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոստիկան է վիրավորվել։ Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, ինքնաշեն պայթուցիկը պայթել է ոստիկանական բաժանմունքի մոտ։
Ուժայիններին հաջողվել է ձերբակալել մի քանի մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչական այս գործողության մեջ։ Բոլոր ձերբակալվածները Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության անդամներ են։ Այժմ նրանց հարցաքննում են։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպությունը պաշտոնապես ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում նախորդ տարվա դեկտեմբերին։