Աֆղանստանի հարավային մասում գտնվող Մայվանդ շրջանում բեռնատարի պայթելու հետևանքով 15 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին գրում է AP-ն։
«Ճանապարհին տեղադրված ռումբը քաղաքացիական ավտոմեքենայի պայթյունի պատճառ է դարձել», — հայտարարել է ոստիկանության աշխատակից Գորզանգ Աֆրիդին։
Նրա խոսքերով՝ քանի որ գլխավոր ճանապարհը փակ է եղել, բեռնատարը շրջանցել է այն և բախվել հարակից գյուղ տանող ճանապարհին տեղադրված ռումբին։