Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր Իրաքում տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք, որի հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 73-ի։
Ինչպես հայտնում է France Presse-ը, ևս 128 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Մասնավորապես, Բահրուզ քաղաքում ահաբեկիչը թաղման արարողության ժամանակ պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ, 16-ը վիրավորվել է։ Նշվում է, որ սպանվածները սունիներ են։
Պայթյուններ են տեղի ունեցել նաև Բաղդադում։