տուն Քաղաքական Միջազգային Ահաբեկչությունների աննախադեպ շարք` Իրաքում. Այսօրվա զոհերի թիվն անցավ երկու տասնյակից

Ահաբեկչությունների աննախադեպ շարք` Իրաքում. Այսօրվա զոհերի թիվն անցավ երկու տասնյակից

226
0

07

Իրաքում ահաբեկչությունների աննախադեպ շարքը շարունակվում է: Այսօր Բաղդադում և նրա հյուսիսային արվարձաններում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է երկու տասնյակը: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով տեղի իշխանություններին:

Միանգամից մի քանի ականներ պայթել են շիական Սաբաա Ալ-Բուր գյուղում: Նախնական տեղեկություններով` այստեղ զոհվել է 15 մարդ:

Երեկ տեղեկացրել էինք, որ ահաբեկչությունների հետևանքով զոհվել էր 17 մարդ, 26-ը վիրավորվել էին:

Վերջին ամիսներին Իրաքում կրոնադավանական հենքի վրա տեղի ունեցած բախումների և ահաբեկչությունների հետևանքով ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է ավելի քան 5 հազար մարդ, նրանցից 800-ը` օգոստոս ամսին: Այսպիսի լարվածություն երկրի ներսում չէր նկատվել 2008-ից ի վեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here