Մեկ օրվա ընթացքում երկրորդ ահաբեկչությունն է տեղի ունեցել Վոլգոգրադ քաղաքում, ինչն իսկական խուճապ է առաջացրել Ռուսաստանի խոշորագույն այդ քաղաքում։
Այսօրվա պայթյունը տեղի է ունեցել տրոլեյբուսում առավոտյան 9-ի սահմաններում, երբ տրանսպորտային այդ միջոցը լեփ-լեցուն է եղել։ Այս պահի դրությամբ զոհվել է 10 մարդ, վիրավորների թվում են 25 մարդ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Նախնական տեղեկություններով՝ պայթել է տրոլեյբուսում տեղադրված սարքը, որը տեղադրվել է անհայտ մարդկանց կողմից։
Հիշեցնենք, որ երեկ Վոլգոգրադի երկաթուղային կայանում տեղի էր ունեցել ահաբեկչություն, որի հետևավքով զոհվել է 17 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։ Իսկ երկու օր առաջ Պյատիգորսկ քաղաքում պայթել էր ականապատված մեքենա, որում եղել է 50կգ տրոտիլին համարժեք պայթուցիկ։ Զոհվել էր երեք պատահական անցորդ։