տուն Աշխարհ Ահաբեկչական խմբավորումն Իդլիբում բնակավայրեր է գնդակոծել

Ահաբեկչական խմբավորումն Իդլիբում բնակավայրեր է գնդակոծել

197
0

«Ջեբհաթ ան-Նուսրի» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի Իդլիբ նահանգում մի քանի բնակավայր են գնդակոծել։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շերբիցկիի հաղորդմամբ՝ կրակահերթ արձանագրվել է Հաս բնակավայրում, մեկ այլ կրակահերթ՝ Իդլիբ նահանգի Քաբեր-Նեբել բնակավայրում։

Իդլիբում ահաբեկչական խմբավորման կողմից բնավայրերի գնդակոծման դեպքեր էին գրանցվել նաև հունիսի 10-ին: