տուն Աշխարհ Ահաբեկչական գործոնը բացառված չէ. ուկրաինական կողմը նշել է ավիավթարի հավանական պատճառները

Ահաբեկչական գործոնը բացառված չէ. ուկրաինական կողմը նշել է ավիավթարի հավանական պատճառները

547
0

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը չորս վարկած է դիտարկում՝ կապված ուկրաինական Boeing 737-ի՝ Թեհրանում կործանման հետ:

Այդ մասին «Ցենզոր ՆԵՏ»-ին հայտնել է ԱԱՊԽ քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:

Պաշտոնյայի խոսքով, հիմնական վարկածների թվում դիտարկվում են՝

* զենիթային հրթիռից խոցումը
* որևէ թռչող օբյեկտի հետ բախումը
* շարժիչի խափանումը կամ պայթելը
* ահաբեկչությունը

Ավելի վաղ Իրանի քաղավիացիան հրապարակել էր ավիավթարի նախնական հաշվետվությունը, որտեղ նշվում է, որ ինքնաթիռում հրդեհ է բռնկվել դեռևս օդում եղած ժամանակ: