ՀՀԿ գրասենյակի դիմաց ցուցարարներին է մոտեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հորդորել չփակել մայթը, քանի որ սահմանափակում են անցորդների տեղաշարժը, սակայն ակցիայի մասնակիցները նշել են, որ դրանով հակասահմանադրական քայլ չեն կատարում և սպասելու են ՀՀԿ գրասենյակի դիմաց մինչև ժամը 15:օօ-ն՝ պահանջելով պարզաբանում արտահերթ նիստը տապալելու կապակցությամբ: