տուն Լուրեր Ակտիվիստների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ

Ակտիվիստների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ

175
0

02

Ինչպես Araratnews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, երեկ երեկոյան ժամը 21:00-ի կողմերը Բաղրամյան 26-ի դիմացից ոստիկանները բերման էին ենթարկել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին և ևս երեք քաղաքացիական ակտիվիստների, որոնք ցանկացել էին դատարկ դդում դնել Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց, քանի որ ցանկացել են շնորհավորել վերջինիս  Helloween-ը: Այսօր Araratnews.am-ի թղթակիցը կապ է հաստատել Արգիշտի Կիվիրյանի հետ և պարզել է, թե արդյոք գիշերը նրանք դուրս եկել են ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից: Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ երեք ու կես ժամ բաժանմունքում պահելուց հետո բաց են թողել.«Մեր դեմ վարչական վարույթ են հարուցել, ես վարչական վարույթին չեմ ծանոթացել, քանի որ հայտարարել եմ, որ իրենց բոլոր գործողություններն ապօրինի են, մեզ ապօրինի ձևով են բերման ենթարկել, այդ իսկ պատճառով ես հրաժարվել եմ մասնակցել ցանկացած ապօրինության, ասեմ, որ նրանք մեզ իրավունք ունեին ոստիկանության բաժանմունքում պահել ամենաշատը երեք ժամ, բայց մենք այնտեղ մնացել ենք  երեք ու կես ժամ»,-նշել է Կիվիրյանը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here