Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր երեկոյան մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել Աֆրիկյանների տան մոտ, որտեղից ակտիվիստ Վահագն Գևորգյանին ոստիկանները բերման էին ենթարկել: Այս պահին Կենտրոնի ոստիկանության դիմաց՝ Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ, կա մոտ 30 ակտիվիստ, որոնք սպասում են Վահագին, սակայն նրանց դիմացը փակել են մոտ 70 ոստիկաններ, ովքեր թույլ չեն տալիս մոտենալ ոստիկանության շենքին: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանության մոտից սկսել են ակտիվիստներից մի քանիսին՝ Դվին Իսանյան, Կարեն Օհանյան, Հերբերտ Գևորգյան, Հրայր Սավզյան, Արթուր Պետրոսյան, առանց պատճառի տանել ոստիկանության շենք, երբ նրանք ուղակի կանգնած են եղել ոստիկանության շենքի դիմաց:
Լուսանկարը` hetq.am- ի: