տուն Լուրեր Ակտիվիստներին չթույլատրեցին մասնակցել ավագանու նիստին

Ակտիվիստներին չթույլատրեցին մասնակցել ավագանու նիստին

163
0

qaxkkkk

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հերթական ավագանու նիստը, որի օրակարգում ներառված է եղել 16 հարց: Նիստին գրանցվել է 55 ավագանի: Նշենք, որ ավագանու նիստին զուգահեռ Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց բեղոքի ակցիա են կազմակերպել մի խումբ ակտիվիստներ, որոնք ցանկացել են օգտվել իրենց իրավունքից՝  մասնակցելու ավագնու նիստին, մինչդեռ ոստիկանները նրանց թույլ չեն տվել մտնել քաղաքապետարան: Նիստի ժամանակ ավագանու անդամներից մեկը, «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին մինչ նիստի սկսվելը առաջարկել է դրսի ակտիվիստներից մի քանիսին ներս հրավիրել, իսկ Տարոն Մարգարյանը մերժել էˋ պատճառաբանելով, որ ներսում տեղ չկա: Որից հետո ավագանու անդամները քաղաքապետի գլխավորրությամբ անցել են օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here