ԱԺ նիստում, երբ պետք է հնչեին հայտարարություններ օրակարգի վարման վերաբերյալ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց.«Հայաստանի գաղութացման գործընթացը սկսված է, և դրա սկիզբը տեղի է ունենում այսօր, երբ ժամանում է պարոն Պուտինը»: Սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անջատեց նրա խոսափողը` ասելով, որ հայտարարությունը կապ չունի օրակարգի վարման հետ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ հետաքրքրվել է ակտիվիստների բերման ենթարկելու հարցով. նրանք բերման են ենթարկվել այն պատճառով, որ փորձել են պաստառներ փակցնել: «Ոչ մի ակտիվիստ չի ձերբակալվել, այլ վարչական վարույթ է ընդունվել: Երեք ժամվա ընթացքում նրանք բաց են թողնվելու»,- ասաց նա: