Այս պահին ԱԺ-ի շենքի դիմաց մի խումբ ակտիվ քաղաքացիներ են հավաքվել: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունենում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քննարկումը, և նախնական հայտարարությունների համաձայն տեղի է ունենալու նաև քվեարկություն, մինչդեռ քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ԱԺ ամբիոնից առաջարկել է քվեարկությունը հետաձգել մինչև վաղը 12-ը: