Առավոտվանից քաղաքի տարբեր հատվածներից ոստիկանությունը բերման է ենթարկում ՀՀ ակտիվ քաղաքացիներին, քաղաքացիական ակտիվիստներին: Փորձեցինք ոստիկանությունից հետաքրքրվել, թե ինչի համար են բերման ենթարկել: Ոստիկանության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ իրականացվել է վարչական բերում և կազմվում է վարչական իրավախախտման մասին արձանագրություն` վարչական իրավախախտումների վերաբերյալ 182 հոդվածի համաձայն:
Հիշեցնենք, որ այս հոդվածը ենթադրում է ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելը, որը վերջին շրջանում հաճախ կիրառվում է ոստիկանության կողմից ընթացող բողոքի ակցիաները չեզոքացնելու նպատակով: