Չի կարելի բռունցքով հարվածել այն ակվարիումին, որոմ բնակվում է շնաձուկը: Վաշինգտոն քաղաքի տարեց բնակչուհին յուրացրել է այս կանոնն այն բանից հետո, երբ հսկա գիշատիչը գրեթե կոտրել է ակվարիումի ապակին: Կինն ընկել է գետնին և սարսափից ճչացել: Այս մասին հաղորդում է Metro-ն:
Ստորև ներկայացված տեսանյութի դիտումից հետո կարող է տպավորություն ստեղվել, թե դա եզակի դեպք է, երբ շնաձուկը դուրս է գալիս կառավարումից, սակայն իրականում ամեն ինչ մի փոքր այլ է:
Հոլովակը նկարահանվել է Վաշինգտոնի լրտեսական թանգարանում, որում բոլոր ցուցանմուշներն «այն չեն, ինչ թվում են»: Մասնավորապես, շնաձուկը, որ իրականի տեսք ունի, իրականում հիանալիորեն ստեղծված ծրագիր է: Իսկ արյունարբու շնաձկան պահվածքն էլ, բնականաբար, ծրագրավորված է: