Օրերս մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անցած ճանապարհին: Մեր այս անդրադարձը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ընթերցողների շրջանում և նրանցից մեկը խնդրել էր մեզ նաև ներկայացնել ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի անցած ճանապարը:
Ալիկ Սարգսյանի առաջին մասնագիտությունը ևս հետաքրքիր է: Ինչպես տեղեկացրեց մեր ընթերցողը, ով երկար տարիներ է ճանաչում է Ալիկ Սարգսյանին, նախկին ոստիկանապետը ակորդեոն է նվագել ժամանակին.«Ալիկ Սարգսյանը ժամանակին ակորդեոն էր նվագում հարսանիքներին: Չարությամբ չեմ լցված իր հանդեպ, բայց կարծում եմ, որ ինքը իրավունք չուներ հասնելու այդ պաշտոնին: Հիմա էլ նախագահի խորհրդականն էˋ անհասկանալի է, թե ինչ է խորհուրդ տալու Սերժ Սարգսյանին»,- ասաց մեր ընթերցողը և նշեց, որ լավ ոստիկան լինելը դեռևս չի նշանակում, որ ինքը լավ ոստիկանապետ կարող է լինել. «Ոստիկանական կարիերա ունեցել ա, բայց կարծում եմ դա բավական չէր, որ նրան մի ամբողջ համակարգ վստահվեր։ Իսկ եթե այդպես նայենքˋ իր անցած ճանապարհը շատերն են անցել»,- նկատեց մեր ընթերցողը:
Նրա դիտարկմամբ, շատ կարևոր է, որ պետությունը ղեկավարեն մասնագետներ, ովքեր նաև կրթություն են ստացել և տիրապետում են նաև իրենց մասագիտության հոգեբանական կողմերին: Իսկ ինչպես ակնհայտ է դառնում այս իշխանությունների կադրային քաղաքականությունից, իրենց համար կարևորը յուրային լինի, և կարևոր չէ, թե ինչ մասնագիտական ունակություններ ունի: Պետության մեջ որակական փոփոխություն կլինի, երբ ազատվենք նման մտածելակերպից, և ակորդեոն նվագողը իր գործով զբաղվի, յուղման կետի մասնագետը կամ անասնաբույժը՝ իր գործով: