Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո խոսեց Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ նախկին տնօրենի ազատման մասին: Նա հիշեցրեց վարչապետի խոսքերը՝ Վանեցյանը լավ չի աշխատել, դրա համար էլ ազատվել է:
Հարցին՝ Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր թաքցնել կոռուպցիոն սխեմաներում թաքնված անձանց, ԱԽ քարտուղարն ասաց. «Եթե դա լինի, իրավապահները կզբաղվեն»:
Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի հակասությունների մասին Արմեն Գրիգորյանը դժվարացավ խոսել՝ տեղեկություն չունի: