Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ Իրան-ԱՄՆ լարվածությունը աստիճանաբար թուլանում է: «Մենք միշտ վատթարին ենք սպասում: Իրականում մենք մշակել ենք տարհանման, ճգնաժամի պլան, որն առաջընթաց է մեր կառավարման համակարգի համար»,- ասաց ԱԽ քարտուղարը:
Նա ասաց, որ իրենք կշարունակեն երկու կողմի հետ երկխոսել, եթե կարիք լինի այլ քայլեր անել, պատրաստ են: