30.06.2020 ժամը 11:00-ին Անվտանգության խորհրդի գրասենյակի ՖԲ էջով հեռարձակվելու է «Անվտանգության ոլորտի կառավարումը Հայաստանի փոխակերպման համատեքստում» վեբինարը: Այն ԵԱՀԿ-ի «Հայաստանում անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը» ծրագրի շրջանակներում հանրային իրազեկման առաջին միջոցառումն է։ Վեբինարի նպատակն է հասարակության լայն շրջանակներում բարձրացնել անվտանգության ոլորտի արդյունավետ կառավարման և դրան ուղղված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։
Վեբինարի մասնակիցներն են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ԵԱՀԿ աշխատանքային խմբի ղեկավար Ինիդ Միլոն։
Վեբինարին կարող եք հետևել՝ https://www.facebook.com/ArmeniaSC/?eid=ARCWzF2vgLG3mhVgqg6DWEZs_-K_G6hsdfkoLNBYTwAFumX9b-oFxvHJyWskTYQ0n18zfyqDb48NP9M3