Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ախտահանվող տրանսպորտային միջոցները յուրաքանչյուր հաջորդ օրը առավոտյան արդեն պատրաստ կլինեն շահագործման։
Հիշեցնեմ, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, Առողջապահության նախարարության ցուցումով, համապատասխան մասնագիտական միջոցներով ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։ Ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո»:
Գրառմանը կից Կարապետյանը նաև համապատասխան լուսանկարներն է հրապարակել: