Այսօր Կատարից հեռարձակվող Al-JAzeera հեռուստաալիքն անդրադարձել է Երևանում նախօրեին կայացած հակակառավարական ցույցին, որի ժամանակ բողոքի դուրս եկած մարդիկ իրենց անհամաձայնությունն էին հայտնում «ստորացուցիչ պայմաններով» «ՀայՌուսգազարդը» Ռուսաստանին հանձնելու պայմանագրի համար։
Հեռուստաալիքը նշում է, որ այս ցույցերը կարող են վերածվել ավելի մեծ բողոքի ակցիաների, քանի որ իշխանությունը չի բացահայտում ողջ ճշմարտությունն այս պայմանագրի մասին։ Ալիքն անդրադարձել է այս խնդրի շուրջ քաղաքացիական հասարակության դիրքորոշմանը, ինչպես նաև իշխանությունների պատճառաբանություններին։