Ամերիկացի հայտնի սիրված դերասան Ալ Պաչինոն եւ արգենտինացի դերասանուհի Լյուսի Սոլայի սիրվաեպը քննարկում է ողջ աշխարհը: Զույգի միջեւ 40 տարվա տարիքային տարբերություն կա, սակայն դա չի խանգարում իրենց զգացմունքներին: Էմմի հեռուստատեսային մրցանակաբաշխությանը 73 ամյա Ալ Պաչինոն եկել էր ընկերուհու ձեռքը բռնած, նրանք կարծես երիտասարդներ լինեին, որոնք փայլում էին սիրուց եւ հաճույքից:
Հարկ է նշել, որ հոլիվուդյան աստղն ամուսնացած երբեք չի եղել եւ միշտ թաքցրել է իր անձնական կյանքին վերաբերվող ցանկացած լուր: Նրա նախկին ընկերուհիների մեջ հարյուրավոր հայտնի կանայք են եղել: Սակայն այժմ, կարծես, Ալ Պաչինոն լուրջ է տրամադրված եւ գտել է իր երջանկությունը:
Էմմիի ժամանակ զույգը ֆոտոլրագրողներին սիրով թույլ էր տալիս իրենց նկարահանել, այնպիսի տպավորություն էր, որ Ալ Պաչինոն հպարտանում է իր զուգընկերուհով:
Հարցազրույցներից մեկի ժամանակ Լյուսին ասել է, որ երազում է երեխա ունենալ Ալ Պաչինոյից: Իմիջայլոց, Ալ Պաչինոն արդեն 3 երեխա ունի: 1989 թվականին դերասանական արվեստի վարպետ Յանա Տերրենտը լույս աշխարհ բերեց Ջուլիա Մարիա Պաչինոյին, 2001 թվականի հունվարի 25-ին դերասանուհի Բևերլի Դ`Անջելոն Ալ Պաչինոյին դարձրեց երկվորյակ զավակների հայր: