տուն Քաղաքական Միջազգային Ալ-Մանսուրի մեծ ահաբեկչությունից հետո, Եգիպտոսի վարչապետը Մուսուլման եղբայրներ կազմակերպությանն ահաբեկչական է անվանել

Ալ-Մանսուրի մեծ ահաբեկչությունից հետո, Եգիպտոսի վարչապետը Մուսուլման եղբայրներ կազմակերպությանն ահաբեկչական է անվանել

205
0

1340200615-muslim-brotherhood-protest-against-new-amendments-to-the-constitution_1288245

Ալ-Մանսուր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երկրի վարչապետ Հազեմ Ալ-Բաբլաուին «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանն անվանել է ահաբեկչական։ Այս մասին հաղորդում է եգիպտական MENA գործակալությունը։

«Այս ահաբեկչությունները չեն ստիպի մեզ հետ կանգնել «ճանապարհային քարտեզի» իրագործման ճանապարհից և չեն խանգարի եգիպտացիներին զանգվածային գնալ հանրաքվեի և քվեարկել սահմանադրության համար, որպեսզի տապալեն այս խմբի կողմից իրականացվող ահաբեկումը», — ասել է վարչապետի խորհրդական Շերիֆ Շոուկին։

Հիշեցնենք, որ Ալ-Մանսուր քաղաքի ոստիկանության մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 200-ը ստացել են մարմնական վնասվածքներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here