«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման յեմենյան մասնաճյուղը ստանձնել է նախօրեին Յեմենի մայրաքաղաքում պաշտպանության նախարարության դիմաց տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 52 մարդ, 162-ը վիրավորվել էր: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է, որ սա վրեժխնդրություն է երկրում ամերիկյան անօդաչուների վերահսկման կենտրոնների տեղակայման և փորձագետների աշխատանքի համար: