տուն Քաղաքական Միջազգային Ալ-Կաիդան ստանձնեց Բաղդադում բազմաթիվ պայթյունների պատասխնատվությունը

Ալ-Կաիդան ստանձնեց Բաղդադում բազմաթիվ պայթյունների պատասխնատվությունը

236
0

777

«Ալ-Կաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման Իրաքի մասնաճյուղը ստանձնել է նախօրեին Բաղդադում հնչած հզոր պայթյունների պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:

Այդ պայթյունների հետևանքով (գործի է դրվել 12 ակնապատված մեքենա) Իրաքի մայրաքաղաքի շիական շրջաններում զոհվել է 55 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: «Ալ-Կաիդայի» հայտարարության մեջ ասվում է, որ սա պատասխան է շիական կառավարության կողմից սունիների ձերբակալություններին:

2007-ից հետո 2013-ն ամենաարյունալին է էթնոդավանական դրդապատճառներով կատարված հանցագործությունների առումով, որի զոհ է արդեն դարձել 4,5 հազար մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here