Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Կաիդայի» ահաբեկչական կազմակերպության «Աբդ Ալ-Ազամի» խմբավորումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Երկու մեքենաների պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, 150 մարդ ստացելէ տարբեր ստիճանի մարմնական վնասվածքներ: Սպանվածների մեջ է Իրանի դեսպանատան մշակութային կցորդը: