տուն Քաղաքական Միջազգային Ալ-Կաիդան սպառնում է Թուրքիային․ Դավութօղլու

Ալ-Կաիդան սպառնում է Թուրքիային․ Դավութօղլու

79
0

tuerkei-muss-zypern-millionen-entschaedigung-zahlen-41-52710206

«Ալ-Կաիդայի» գործունեությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն։ Հաղորդում է Hurriyet Daily news-ը։

Նա նշել է, որ հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան աջակցում է ահաբեկչական խմբավորումներին, չի համապատասխանում իրականությանը։ «Նախկինում Թուրքիան տուժել է «Ալ-Կաիդայի» գործունեությունից։ Ներկայում բոլոր հնարավոր կանխարգելիչ գործողություններն ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին», — ասել է արտգործնախարարը։

Դավութօղլուի խոսքերով՝ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումները միջազգային գործընկերների հետ քննարկումների մշտական թեմաներից են։