տուն Քաղաքական Միջազգային Ալ-Կաիդան երբեք այսքան մեծ տարածք չի վերահսկել Արաբական աշխարհում․ CNN

Ալ-Կաիդան երբեք այսքան մեծ տարածք չի վերահսկել Արաբական աշխարհում․ CNN

202
0

US-accuses-Islamic-activists-of-giving-millions-to-Al-Qaeda

Վերջին շրջանում «Ալ-Կաիդան» ավելի ու ավելի մեծ տարածքներում է հաստատում իր վերահսկողությունը։ Այս ծայրահեղական կազմակերպության մերձավորարևելյան մասնաճյուղը՝ «Իրաքում և Լևանտում իսլամական պետություն» խմբավորումը վերահսկում է Հալեպից դեպի արևելք ընկած զգալի տարածքներ, ինչպես նաև վերջին օրերին վերահսկողություն է հաստատել Իրաքի արևմտյան մի քանի շրջաններում։

CNN-ի ազգային անվտանգության հարցերով վերլուծաբան Փիթեր Բերգերը նշում է, որ «Ալ-Կաիդան» իր պատմության ընթացքում  առաջին անգամ է վերահսկողություն հաստատում այսքան մեծ՝ 400 մղոն երկարություն ունեցող տարածքի վրա։ Այս վերլուծությունը նա արել է՝ հետևելով արաբական և անգլալեզու մի շարք աղբյուրների տարածած տեղեկություններին։

Բերգերը հիշեցրել է, որ 2001 թվականին Այման Ալ-Զավահիրին, ով «Ալ-Կաիդայի» առաջնորդներից է, իր ինքնակենսագրականում նշել էր, որ «Ալ-Կաիդայի» նպատակն է արաբական աշխարհում ստեղծել մի պետություն, որը նման կլինի թալիբների կողմից Աֆղանստանում ստեղծված պետությանը։ «Առանց այս նպատակի իրագործմանը մեր հիմնական նպատակներն արժեք չեն ունենա», — ասել էր Զավահիրին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here