ՀՀ Սահմանադրական դատարանի հունվարի 17-ին կայացած աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը՝ ստանալով նիստին մասնակցած 8 դատավորների քվեն: Այս մասին տեղեկացրին ՀՀ Սահմանադրական դատարանից։