Սույն թվականի հոկտեմբերի 1-ին եւ 2-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված՝ գլխավոր դատախազության հայտարարության կապակցությամբ, հարկ եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ ս.թ. հունիսի 5-ին եւ 6-ին որոշ անձանց կողմից իմ՝ որպես սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի եւ հնչեցրած վիրավորանքների եւ սպառնալիքների առնչությամբ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի հաղորդման հիման վրա, 2019 թվականի հուլիսի 2-ին հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։
«Սույն թվականի հոկտեմբերի 1-ին եւ 2-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված՝ գլխավոր դատախազության հայտարարության կապակցությամբ, հարկ եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ ս.թ. հունիսի 5-ին եւ 6-ին որոշ անձանց կողմից իմ՝ որպես սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի եւ հնչեցրած վիրավորանքների եւ սպառնալիքների առնչությամբ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի հաղորդման հիման վրա, 2019 թվականի հուլիսի 2-ին հարուցվել է քրեական գործ: Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ գործի վարույթը կարճել է եւ որոշել անհայտ անձի նկատմամբ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել: Նշված որոշման հիմնավորումներին չեմ անդրադառնում, քանզի դրա բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն առայժմ չի անցել: Այնուհանդերձ, հայտնում եմ, որ քրեական գործի հարուցման առիթ հանդիսացած սպառնալիքները եւ վիրավորանքները կոնկրետ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի հասցեին ուղղված չլինելու մասին ցուցմունք կամ բացատրություն չեմ տվել»,- նշված է Ա.Գյուլումյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները քաշքշել էին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հասցեին, երեկ դատախազությունը հայտարարեց, թե քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։