տուն Հասարակություն Իրավական Ալվինա Գյուլումյանի արդարացումներն ու մանիպուլյատիվ դիտարկումները. fip.am

Ալվինա Գյուլումյանի արդարացումներն ու մանիպուլյատիվ դիտարկումները. fip.am

304
0

Ալվինա Գյուլումյանը, որը պնդում է, որ դեռևս Սահմանադրական դատարանի դատավոր է, հունիսի 28-ին «Ազատության» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում, խոսելով Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված սահմանադրական փոփոխություններից, հայտարարել է, որ ՍԴ-ն չէր կարող անվավեր ճանաչել նախկին խնդրահարույց ընտրությունները, քանի որ դրանց դեմ բողոքներում ապացուցողական հիմքեր չեն եղել։

«Սա ոչ թե անցյալին է վերաբերում, թե ինչ ենք մենք արել, բայց անցյալի մասին ես բազմիցս առիթ եմ ունեցել ասել՝ էլի ուրիշն իր չկատարած աշխատանքը բերում է բարդում ՍԴ-ի վրա։ Եթե ձեր ներկայացուցիչները ընտրական հանձնաժողովներում որևէ արձանագրության վերաբերյալ առանձին կարծիք չէին գրում, եթե ձեր վստահված անձինք որևէ գործով դատարան չէին դիմում, ինչի՞ հիման վրա պետք է ՍԴ-ն անվավեր ճանաչեր այդ ընտրությունները»,- մասնավորապես, նշել է Գյուլումյանը։

Ալվինա Գյուլումյանը նաև անդրադարձել է ԱԺ կողմից սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու համար ՍԴ չդիմելու որոշմանը, որը պատճառաբանվել էր շահերի հակադրության առկայությամբ, և նշել, որ այդ պարագայում ԱԺ-ն կարող էր ընդամենը համապատասխան նորմը փոխել։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե կա՞ր իրականում հնարավորություն փոխելու սահմանադրական նորմը, որը պարտադրում է դիմել Սահմանադրական դատարան, և արդյո՞ք ՍԴ-ում վիճարկված ընտրությունների դիմումներում իսկապես ապացուցողական հիմքեր չեն եղել՝ 2003 թվականի նախագահական ընտրությունների օրինակով:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: