տուն Լուրեր Ալյուրի գինը թանկանում է. Ինչ հետևանքներ կունենա այն քաղաքացիների վրա

Ալյուրի գինը թանկանում է. Ինչ հետևանքներ կունենա այն քաղաքացիների վրա

263
0

Wheat_Flour

Araratnews.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն մեկ պարկ ալյուրի գինը բարձրանալու է 1 դոլարով: Ինչ հետևանքներ դա կունենա առանց այն էլ սոցիալապես վատ պայմաններում ապրող քաղաքացիների համար: Այս և այլ հարցերի շուրջ մեր թղթակիցը զրուցել է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի հետ, ով համոզված է, որ գնային այդ բարձրացումը կունենա սարսափելի հետևանքներ: «Մենք ունենք պետական ազգային անվտանգության ծրագիր, որի մաս է կազմում պարենային անվտանգությունը, բայց ես չեմ կարծում, որ ՀՀ-ում պարենային անվտանգությունը պաշտպանված է, ու ես այստեղ տեսնում եմ մեծ վտանգ՝ ուղղված պարենային անվտանգությանը, որովհետև մեզ մոտ թանկացումները լինում են պարբերաբար, ինչի արդյունքում վերջին տարիներին մոտ 17 տոկոս բարձրացել է պարենային ապրանքների գները, այսինքն թանկացման պահին գումարը մեծ չի թվում, բայց մի որոշ ժամանակ անց դա կազմում է սարսափելի մեծ թվեր»,-նշել է Արմեն Պողոսյանը: Ըստ նրա մեզանում օրինաչափություն կա, որի համաձայն, եթե միջազգային գները բարձրանում են, մեզանում ևս բարձրանում է, իսկ եթե իջնում է, ապա մեզանում նվազելու միտում չի էլ նկատվում, ըստ նրա մեզանում չի գործում  մենաշնորհները զսպելու օրենքները:

Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե այս թանկացումների ֆոնին ինչ կտա մեզ աշխատավարձերի սպասվելիք բարձրացումը, Արմեն Պողոսյանը պատասխանել է.«Ինչքան էլ բարձրացվի՝ միևնույն է, այդ բարձրացումը չի ծածկելու Հայաստանում առկա բարձր և անվերահսկելի գնաճը»:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here