Ալյասկան կարող է դառնալ ամերիկյան երրորդ նահանգը, որտեղ կօրինականացվի մարիխուանայի վաճառքը։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։
Նահանգային օրենքի համաձայն, անհրաժեշտ է հավաքել 30 հազար ստորագրություն՝ առաջարկված օրինագիծը հանրաքվեի հանելու համար։ Այս պահի դրությամբ մարիխուանայի վաճառքի օրինականացման կողմնակիցներն արդեն հավաքել են 46 հազար ստորագրություն։
Հանրաքվեն կկայանա օգոստոս ամսին։ Եթե բնակչության մեծամասնությունը հավանության արաժանացնի այս օրինագիծը, ապա Ալյասկան Կոլորադոյից և Վաշինգտոնից հետո կդառնա երրորդ նահանգը, որտեղ կօրինականացվի այս թմրանյութի վաճառքը։ 1998 թվականից այս նահանգում մարիխուանան կարելի էր օգտագործել միայն բժշկական նպատակնեով։