տուն Քաղաքական Միջազգային Ալյասկայում հայտնաբերել են 60 տարի առաջ անհետացած ինքնաթիռի ուղևորների աճյունները

Ալյասկայում հայտնաբերել են 60 տարի առաջ անհետացած ինքնաթիռի ուղևորների աճյունները

108
0

article-0-1EE74B1000000578-518_634x357

Ալյասկայում հայտնաբերվել են 17 զինվորականների աճյուններ, որոնք զոհվել են ավելի քան 60 տարի առաջ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։ Ամերիկյան ռազմական ինքնաթիռը կործանվել է 1952 թվականին։ Սակայն կործանման վայրը հայտնաբերվել էր ընդամենը 2 տարի առաջ, իսկ աճյունները դուրս են բերելվել հիմա։

Reuters գործակալութոյւնը տեղեկացնում է, որ աճյունները փոխանցվելու են նրանց ընտանիքներին։ Զոհվածների մեջ են եղել ռազմածովային և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում եղել է 52 մարդ։ Որպես կործանման պատճառ նշվել են եղանակային վատ պայմանները։ ԱՄՆ պաշտպանության նախարարութոյւնը տեղեկացրել է, որ հայտնաբերված աճյունները պատկանում են այդ ժամանակ անհետ կորած զինվորականներին։ Մյուսների աճյուններն առայժմ չի հաջողվել հայտնաբերել։