ԱՄՆ Ալյասկա նահանգի իշխանությունները հայտնել են ինքնաթիռի կործանման մասին, որում գտնվել է 10 մարդ: Դեպքը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում Սենթ Մերիս ավանի մոտ: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Մեկ շարժիչով Cessna 208 ինքնաթիռը ռադարներից կորել է այդ ավանի մերձակայքում: Փրկարարները հաղորդել են, որ հայտնաբերել են կործանման վայրը: Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել է, որ կան կենդանի մնացածներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: