Ալկոհոլն ու սուրճն ազդեցություն չեն ունենում տղամարդու վերարտադրողականության վրա։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Վերարտադրողական բժշկության ամերիկյան միության համաժողովին։
137 տղամարդու մասնակցությամբ հետազոտությունը թույլ է տվել ամերիկացի գիտնականներին անել նման եզրակացություն։ Մի քանի ամիս հետևելով նրանց՝ գիտնականները նաև պարզել են, որ ալկոհոլն ու սուրճը այն դեպքում ազդեցություն կունենան տղամարդու վերարտադրողականության վրա, երբ դրանք զուգորդվում են ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ։