Էներգետիկ ըմպելիքների օգտագործումն ալկոհոլի հետ միասին կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։ Այս մասին են վկայում Միչիգանի համալսարանի ամերիկացի գիտնականների հետազոտությունները։
Այս հետազոտությանը մասնակցել են ուսանող կամավորներ, որոնք մեկ տարի շարունակ գտնվել են գիտնականների ուշադրության կենտրոնում։ Պարզվել է, որ էներգետիկ ըմպելիքների չարաշահումն ալկոհոլի հետ մեկտեղ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը։ Բացի այդ, դա հանգեցնում է ալկոհոլիզմի։
Գիտնականները փաստում են, որ նման բացասական հետևանքներ գրանցվում են բոլոր տարիքային խմբերում։